Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Պուտին. Մշտական աշխատանքային շփման մեջ եմ Փաշինյանի հետ

Պուտին. Մշտական աշխատանքային շփման մեջ եմ Փաշինյանի հետ
07.10.2020 | 16:37

«Մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում այս հակամարտությունը կդադարեցվի», - անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պուտինը նաև նշել է. «Հակամարտության սպառմանը ըստ ամենայնի դեռ շատ կա, բայց ամեն դեպքում ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել դադարեցնել կրակը»։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ ՌԴ նախագահը նշել է. - «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի։Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել»:


Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է. - «Ես Նիկոլ Փաշինյանի հետ մշտական կենդանի աշխատանքային շփման մեջ եմ, և Հայաստանի ղեկավարության մոտ որևէ հարց չի ծագում՝ կապված Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ»։

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ